Համագործակցային աշխատանքներ, Նետաձգության առաջնություններ, Ուսումնական նախագծեր, Uncategorized

Համագործակցային նախագիծ ՀՀ առաջնությանն ընդառաջ

Նախագծի նպատակն է սովորողներին նախապատրաստել ՀՀ նետաձագության առխջնությանը։

Նպատակից ելնելով մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝

  • Մեծացնել սովորողների մարզական պատրաստվածությունը ամենօրյա պարապմունքներով
  • Նախավարժանք, պատրաստություն պարապմունքին, զենքի խնամք
  • Խմբային մարզումներ
  • Գրանցման թերթիկի լրացնելու ձև, ծանոթացում մրցման կանոններին

Աշխատանքի արդյունավետությունը մեծացնելու նպատակով սովորողների հետկազմակերպել ենք ամենօրյա պարապմունքներ 15:00-15:40: Նշեմ նաև որ խումբը կազմված է տարատարիք սովորողներից։ Մարզիկներից ոմանց կամար սա առաջին փորձն է մրցումի մասնակցելու, իսկ ոմանք էլ արդեն ունեցել են նմանատիպ մի քանի փորձառություն։

Պարապմունքներին մեզ կմիանան նաև ՀՀ նետաձգության ֆեդերացիայից 5 մարզիկ (մարզիչ՝Վասիլ Շահնազարյան):

Համատեղ պարապմունքների նպատակն է առավել փորձառու մարզիկների հետաշխատանքը, փորձի փոխանակումը, փորձնական մրցութային պարապմունքկազմակերպելը։

Անցկացման օր՝ 21.02-23.02.2020թ.

Անցկացման վայրը՝ Շենգավիթի մարզադպրո

Արդյունքները կներկայազվեն ֆիլմի տեսքով, ինչպես նաև սովորողների բլոգներում՝ պատումների տեսքով։

Մասնակիցների ցանկ.
Ավագ դպրոց

1. Սարգիս Մարգարյան

2. Սուրեն Թալարյան

3. Տաթև Աբազյան

4. Նարեկ Ավանեսյան

5. Գոռ Առաքելյան

6. Իննա Բալդրյան

Միջին դպրոց

7. Մուշեղ Տաշչյան

8. Վարուժան Պողոսյան

9. Լիլիթ Արևշատյան

Նետաձգության առաջնություններ, Uncategorized

Դեպի միջազգային մրցումներ

Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ նշել, որ կրթահամալիրի սովորող Սարգիս Մարգարյանը, ով արդեն երեք տարի է ընտրել է նետաձգություն սպորտաձևը Շարունակել կարդալ “Դեպի միջազգային մրցումներ”

Նետաձգության առաջնություններ, Իմ մասին, Uncategorized

ՀՀ հավաքականը պատրաստ է ներկայանալ աշխարհին

Կայացավ ՀՀ նետաձգության 70 մ-ի առաջնությունը։ Առաջնությանը մասնակցեցին Հայաստանի նետաձիգների բոլոր խմբերը, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը։
Նշեմ, որ մրցման արդյունքում պետք է որոշվեր մայիսին Նիդեռլանդներում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների եռյակը։
Մեր սովորողները՝ Սարգիս Մարգարյանը և Սուրեն Թալարյանը շատ լավ հանդես եկան։ Սարգսի արդյունքները համեմատած նախորդ մրցման հետ բավականին բարձրացել էր։ Սուրենի համար սա 70 մ -ի առաջին և հաջողված փորձն էր։
Ես պայքադում զբաղեցրի 2-րդ պատվավոր տեղը։
Այսպիսով, այս տարի աշխարհի «գավաթին» և առաջնությանը Հայաստանը ներկայացնող հավաքականի կազմը հետևյալն է՝
Բորիս Վասիլյան — ՀՀ ավագ մարզիչ
Վասիլ Շահնազարյան — մարզիկ
Գևորգ Հազարումյան- մարզիկ
Համլետ Պողոսյան- մարզիկ

Նետաձգության առաջնություններ, Uncategorized

Նետաձգության՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ, ՀՀ 70մ-ի առաջնություն

Ապրիլի 27-28-ը տեղի է ունենալու նետաձգության 70մ-ի հայաստանյան առաջնությունը, որին մասնակցելու են նետաձգությամբ զբաղվող բոլոր խմբերը և դպրոցները՝ որոնց ձրագրում ներառված է նետաձգությունը։

Առաջնության նպատակն է ընտրել Նիդեռլանդներում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների կազմը։ Շարունակել կարդալ “Նետաձգության՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ, ՀՀ 70մ-ի առաջնություն”

Նետաձգության առաջնություններ

Նետաձգության հայաստանյան ձմեռային մրցումներ

Փետրվարի 1-3-ը տեղի է ունենալու նետաձգության  հայաստանյան մրցումները, որին մասնակցելու են նետաձգությամբ զբաղվող բոլոր խմբերը և դպրոցները՝ որոնց ձրագրում ներառված է նետաձգությունը; Կրթահամալիրից կմասնակցեն 12 սովորող.

Շարունակել կարդալ “Նետաձգության հայաստանյան ձմեռային մրցումներ”

Նետաձգության առաջնություններ

Մրցաշարի ամփոփում

Մրցումներն անցան բավականին հետաքրքիր։ Սովորողների համար սա նոր փորձ, նոր կարողություններ և հմտություններ ձեռքբերելու հրաշալի միջոց էր, նետաձիգ այլ մարզիկների հետ փորձ փոխանակելու առիթ։ Սեբաստացի մարզիկներից ոմանք արդեն ունեին մրցման մասնակցելու փորձ, ոմանց համար էլ սա նոր փորձառություն էր։ Քանզի բոլորը պատվով և բարձր արդյումքներով հաղթահարեցին այն։

Շարունակել կարդալ “Մրցաշարի ամփոփում”

Նետաձգության առաջնություններ, Իմ մասին

ՀՀ նետաձգության առաջնություն

Փետրվարի 15-18-ը կայացավ ՀՀ նետաձգության առաջնությունը: Մասնակցեցին Հայաստանի նետաձիգների բոլոր խմբերը: Իրենց մասնակցությամբ և ակտիվությամբ աչքի ընկան սեբաստացի նետաձիգները: Մի մասի համար նորույթ, փորձություն- անհանգստություն էր, մյուսների համար էլ՝ արդեն փորձ և զարգացում, քայլ առաջ:

Շարունակել կարդալ “ՀՀ նետաձգության առաջնություն”