Uncategorized

Դասընթացի ծրագիր 2021-2022

Ընդհանուր հիմունքներ
1.Գիտելիքներ հաղորդել նետաձգության պատմության մասին։
2․Տեղեկացնել նետաձգության պարապմունքների անվտանգության կանոնների, հաղորդել վարքի և հիգենայի նորմերը

3․ նետաձգության կեցվացքի, պարապելու դիրքի, ուսումնական նյութի բացատրում, ցուցադրում, դիտում,
դիրքի կատարում , զենքի լարում, 3 մատի դիրք, ձգումներ, նետի տեղադրում, նշանառություն, կրակոցի ստուգում

4. Մարզական գույքի կառուցվածքը

5. ճամփորդություններով ուսուցանում

Շարունակել կարդալ “Դասընթացի ծրագիր 2021-2022”
Uncategorized

Մեր ռազմամարզական առօրյան

9-րդ դասարանցիների հետ մեր հնգօրյա ռազմամարզական ճամբարի մարզական բաղադրիչը հագեցած էր ինչպես մարզումներով, քայլքով, այնպես էլ կրակային պարապմունքներով։

Կրակային առաջին պարապմունքը կազմակերպեցինք զորամասում, որտեղ սովորողներին նախ տեղեկություններ հաղորդեցինք զենքերի մասին, ապա գործնական պարապմունքով ամփոփեցինք օրը։ Իսկ արատեսյան մեր ամենօրյա մարզումների բաղկացուցիչ էր նետաձգության պարապմունքները, որին սովորողները մեծ սիրով և պատրաստակամությամբ էին մասնակցում։

Uncategorized

Ռազմամարզական ճամբարի ամփոփում

Հունիսի 15-19-ը 9-րդ դասարանցի մի խումբ սովորողների հետ իրականացրինք ռազմամարզական ճամբար՝ սահմանված օրակարգով և հագեցած ծրագրով՝ դաշտային, վրանային պայմաններում։

Ճամբարը մեկնարկեցինք զորամասից՝ մեկ ամբողջ օր զինվորի կյանքով ապրելով և ծանոթանալով պայմաններին, խոհանոցին, օրակարգին․․․

Ապա տեղափոխվեցինք արատեսյան մեր դաշտային վրանային ճամբար։ Յուրաքանչյուր օրը լի էր հետաքրքիր և բովանդակալի անելիքներով։ Օրը, իհարկե, սկսում էինք մարզումներով, ռազմամարզական պարապմունքներով, միջավայրի խնամքով, ապա շարունակում քայլքով, լողով և խաղերով։

Ինչպես նաև ունեցանք հանդիպում ԱԻՆ աշխատակիցների հետ, որը բավականին նպատակահարմար էր։

Ճամբարը ամփոփեցին Սևանի լողափում՝ իհարկե լողով և բրդուճահամտեսով։

Տես նաև՝ Մեր ռազմամարզական առօրյան։

Նկարաշարը՝ Ջուլի Սիմոնյանի

Uncategorized

Ընտրությամբ գործունեություն

Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 4 ժամ ( բաշխած 2 օրի՝ 90 ր-ոց դասերի)

Աշխատանքի նպատակն է սովորողներին ծանոթխցնել մարզաձևին և տեխնիկային։

Լուծվող խնդիրները.
. ֆիզիկական վարժություններ նետաձգության դահլիճում և մարզադաշտում

. թեմատիկ զրույցներ նետաձգության պատմությունից, զենքերի կառուցվածքի և ֆունկցիայք մասին

• զենքի կառուցվածքին ծանոթություն և խնամք

. խաղային գործունեություն

. նախապատրաստություն կրակոցներին
. Կրակոցներ, միջանձնային և ներխմբային մրցումներ

• ընթացիկ մրցումների դիտում, քննարկում

• հմտությունների գնահատում