Uncategorized

2020-2021 թ-ի նետաձգության ակումբի գործունեությունը

  1. Ուսումնական դասեր՝ դասավանդում եմ միջին դպրոցի ուսումնական գործունեություն և ընտրությամբ գործունեության խմբերում․ 6-րդ, 7-րդ, 8-րդ, դասարաններում, ավագ դպրոցի 9-րդ , 10-րդ , 11-րդ, 12-րդ և քելեջի խմբում:

Կազմակերպման ձևը՝ մարզվում ենք Սեբաստիա մարզադաշտերում /վազք, նախավարժանք/ և նետաձգության մարզադահլիճում․ կրակում ենք սպորտային աղեղներով թիրախներին, կազմակերպում ենք ներպխմբային մրցումներ․․․։

Ինչպես նաև, հիմնականում մրցաշարերից առաջ, համատեղ մարզումնմեր ենք կազմակերպում ՀՀ նետաձգության ֆեդերացիայի մարզիկների հետ։

2. Լրացուցիչ կրթության խումբ չունեմ․ պատճառը՝ անհրաժեշտ գույքի բացակայությունն է։

3․ Մրցաշարերին մասնակցություն

Սովորողներ Տաթև Աբազյանը և Սարգիս Մարգարյանը 2020 թ-ի ՀՀ նետաձգության առաջնություններում ունեցան նշանակալի հաջողություններ։

Տաթևը 2020 թ-ի ՀՀ Նետաձգության ձմեռային առաջնությանը (18 մ) զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը, դառնալով ՀՀ փոխչեմպիոն (աղջիկների շրջանում)։

Իսկ 2020 թ-ի ՀՀ նետաձգության 30 մետրի ֆեդերացիայի առաջնությանը գրավեց 3-րդ պատվավոր տեղը։

Սարգիս Մարգարյանը շարունակում է վստահ քայլերով առաջ գնալ սպորտի ոլորտում։ Սարգիսը 2020 թ-ի 31,01-04,02-ը մասնակցել է Ռուսաստանի Արիոլ քաղաքում կազմակերպված նետաձգության ամենամյա միջազգային մրցմանը։

2020 թ-ի 07․12-20․12 -ը մասնակցել է Ծաղկաձորի օլիմպիական կենտրոնում կազմակերպված մարզական հավաքին։

2020 թ-ի ՀՀ Նետաձգության ձմեռային առաջնությանը (18 մ) զբաղեցրեց 3-րդ պատվավոր տեղը։

4. Անդրադառնալով խնդիրներին․ նշեմ, որ թե դասապրոցեսի ընթացքում առաջացող խնդիրները, և թե լրացուցիչ կրթության խումբ չունենալը կապված է անհրաժեշտ մարզական գույքի բացակայության և եղածի, արդեն հնացած և վնասված լինելու հետ։

Նշեմ նաև, որ ես անընդհատ առաջարկներ եմ ուղարկել, փնտրել, գտել խանութներ, որտեղից հնարավոր է անհրաժեշտ գույք ձեռք բերել, սակայն անարդյունք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s