Նետաձգության առաջնություններ, Uncategorized

Նետաձգության՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ, ՀՀ 70մ-ի առաջնություն

Ապրիլի 27-28-ը տեղի է ունենալու նետաձգության 70մ-ի հայաստանյան առաջնությունը, որին մասնակցելու են նետաձգությամբ զբաղվող բոլոր խմբերը և դպրոցները՝ որոնց ձրագրում ներառված է նետաձգությունը։

Առաջնության նպատակն է ընտրել Նիդեռլանդներում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների կազմը։

Կրթահամալիրից կմասնակցեն 2 սովորող, որոնք ունեն տվյալ հեռավորությունը կրակելու  հմտություն։

 

Նախագծի նպատակն է մասնակցել և ներկայացնել կրթահամալիրը, սովորողների մոտ զարգացնել տարածության վրա կրակելու կարողությունները։

Մրցումներին նախապատրաստվելու համար անց են կացվում մեկամսյա ուսումնամարզական պարապմունքներ կրթահամալիրում՝ ընտրված մարզիկների հետ, ինչպես նաև կազմակերպել ենք համատեղ պարապմունքներ ՀՀ նետաձգության ֆեդերացիայի մարզիկների հետ ։

Նախագծի խնդիրները:

  1. նախապես ընտրել խումբ
  2. զենքերի խնամք, անհրաժեշտության դեպքում նորոգում
  3. իրականացնել ամենօրյա մարզական պարապմունքներ
  4. նախապես ծանոթանալ մրցման կազմակերպման և անցկացման կարգին
  5. ստուգարքային օր մրցումից առաջ
  6. մասնակցություն մրցմանը
  7. տպավորություները ներկայացնել պատումի, ֆոտոշարի միջոցով

Նախագիծը նպատակ ունի նաև մարզիկների կարողությունները և հմտությունները ստուգելու, թերությունները բացահայտելու և հետագա պարապմունքների ընթացքում շտկելու,  ինչպես նաև մարզիկների մոտ մրցակցային և խմբային ոգի դաստիարակելու։

Մասնակիցներ

Սուրեն Թալալյան

Սարգիս Մարգարյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s