Իմ մասին

Սպորտային իմ ճամփորդության մասին

Երկամսյա սպորտային իմ շրջագայությունը անչափ հետաքրքիր, ուսուցողական, ճանաչողական և բովանդակալից էր:

Նետաձիգների հայաստանյան թիմը ներկայացնում էր երեք մարզիկ` ՀՀ նետաձգության ֆեդերացիայի ավագ մարզչի ղեկավարությամբ:Մեր ճանապարհը սկսվեց Վրաստանից, այնուհետև շարունակվեց դեպի Բուլղարիա. Բուլղարիայի Սոֆիա քաղաքում մասնակցեցինք նետաձգության Եվրոպայի «Գրան-պրի» մրցաշարին, որին մասնակցում էին 42 եվրոպական երկրների հավաքական թիմեր: Այնուհետև մեկնեցինք Բելգիա, որտեղ մասնակցեցինք մարզական երկշաբաթյա հավաք-պարապմունքի, ապա մարզական հավաք- պարապմունքի մասնակցեցինք Լեհաստանում, որտեղ այնուհետև մասնակցեցինք նետաձգության Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի մեր թիմը բավականին բարձր արդյունքներ ցուցաբերեց և աչքի ընկավ թիմային իր լավագույն ելույթով: Ինչպես նաև հայաստանի թմից երկու մասնակից (Գևորգ Հազարումյան, Վասիլ Շահնազարյան) հնարավորություն ստացան պայքարել օլիմպիակն անցաթղթի համար:

Մեր ճամփորդության ընթացքում ինձ ամենից շատ հիացրել և, ինչ որ տեղ նաև զարմացրեց, հայ համայնքների ներկայացուցիչների, մեր հայ բարեկամների ջերմ, հոգատար վերաբերմունքը, նրանց աջակցությունը տարբեր երկրներում, նրանց խրախուսանքը և ոգևորությունը: Ցանկացած երկրում մեզ ընդունում էին մեծ սիրով և կարոտով: Ցանկացած հայ, որ իմանում էր տվյալ տարածաշրջանում, թեկուզև հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, հայ մարզիկների խումբ կա, անկասկած մեծ կամ փոքր խմբով, և կամ ընտանիքով ժամերի ընթացքում մեր կողքին էին` հայի ոգով և հայկական դրոշը ձեռքներին:

Լեհաստանից հետադարձ ճանապարհը դեպի Վրաստանի Բաթումի քաղաք էր, որտեղ կազմակերպվեց Աջարիա XIX նետաձգության առաջնությունը: Այստեղ մեզ միացան նաև Հայաստանից ժամանած նետաձիգների մեր մյուս խումբը, որի կազմում նաև սեբաստացի ուսուցչուհի Արաքս Հովհաննիսյանն էր:

Այնուհետև վերադարձանք Սևանի Մարտունի քաղաք և մասնակցեցինք «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարին, որի նպատակով Հայաստան էին ժամանել Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նետաձիգների խմբեր:

Մրցաշարին կրթահամալիրը ներկայացնում էին Գևորգ Հազարումյանը, Արաքս Հովհաննիսյանը և Սարգիս Մարգարյանը:

Ամառային մրցաշարերի արդյունքում հայաստանյան նետաձիգների կազմը վաստակեց 8 երկրորդ պատվավոր տեղ և երեք երրորդ տեղ:

Մեր անցած ճանապարհը.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s