Դիպլոմային աշխատանք

 

Գևորգ դիպլոմային

Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ»

 

Դիպլոմային աշխատանք

 

 

Թեմա՝

Ազգային ծիսական շարժուն խաղերի դերը ֆիզիկական զարգացման գործում

Մասնագիտություն՝ Նախադպրոցական մանկավարժություն

Աշխատանքի հեղինակ՝ Գևորգ Վաչագանի Հազարումյան

Աշխատանքի ղեկավար՝ Օսիպովա Բուրաստան      

 

 

 

 

 

 

 

Երևան 2018

Բովանդակություն

 

Ներածություն……………………………………………………………….3

Գլուխ 1. Խաղային գործունեության նկարագրություն

  • Խաղը, որպես նախադպրոցական տարիքի երեխայի առաջատար գործունեության ձև……………………………………………………5
  • Խաղի տեսակները……………………………………………………7

Գլուխ 2 Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական   զարգացում

  • Ֆիզիկական դաստիարակություն…………………………………..9
  • Դատիարակությունը ծիսական խաղերի միջոցով……………….11

Եզրակացություն………………………………………………………………

   Օգտագործված գրականության ցանկ………………………………………

 


 

Ներածություն

 

Խաղը մարդկային գործունեության ամենահետաքրքիր ձևերից մեկն է : Այն ծագում է մանկության շրջանում և ուղղեկցում մարդուն ողջ կյանքի ընթացքում: Խաղի հիմնախնդիրը մշտապես հետաքրքրել է ոչ միայն հոգեբաններին և մանկավարժներին, այլև փիլիսոփաներին, հասարակագետներին, ազգագրագետներին, կենսաբաններին և այլոց:

  • Մարդու ժառանգած հատկությունները անխուսափելի ճակատագրի պես անբաժան են նրանից իր ամբողջ կյանքի ընթացքում¦

Շոպենհաուեր

Իսկ այդ հատկությունները ամրապնդվում են սկսած վաղ մանկության շրջանից, որտեղ երեխայի առաջատար գործունեության ձևը խաղն է: Երեխան զարգանում է խաղում և խաղի միջոցով, և որքան էլ ուսումնասիրված լինի խաղային գործունեությունը այն միևնույնն է արդիական է, քանի որ յուրաքանչյուր երեխա խաղի մեջ ինքնադրսևորվում է ուրույն ձևով: Եվ հենց սրանում է կայանում մեր թեմայի արդիականությունը:

Մեր աշխատանքի ուսումնասիրության օբյեկտը նախադպրոցական տարիքի երեխան է, իսկ ուսումնասիրության առարկան նախադպրոցականի խաղային գործունեությունը:

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ազգային ծիսական շարժուն խաղերը և նրանց դերը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման գործում:

Նպատակից ելնելով առաջ ենք քաշել հետևյալ խնդիրները.

  • Ուսումնասիրրել խաղը, որպես նախադպրոցական տարիքի երեխայի գործունեության առաջատար ձև
  • Ուսումնասիրել խաղի տեսակները
  • Ուսումնասիրել գիտական գրականություն ֆիզիկական դաստիարակության մասին
  • Ուսումնասիրել ծիսական խաղերը, որպես դաստիարակության միջոց
  • Իրականացնել ծիսական խաղեր
  • Նախադպրոցական տարիքի երեխաների հետ կազմակերպել ֆիզիկական շարժուն խաղեր և վարժություններ
  • Համագործակցել դաստիարակների հետ, իրականացնել ծեսեր

Խ. Աբովյանը հորդորում է մանկավարժներին «չզրկել երեխաներին անմեղ խաղերից»: Իր պարապ վախտի խաղալիք աշխատության մեջ նա կարևորում է երեխաներին ուրախություն և հաճույք պատճառելու գործում հետաքրքիր զրույցների և մանկական խաղերի դերը: Մեծն Հ. Թումանյանը գտնում է, որ խաղը երեխայի «բնական օրգանական պահանջն է, նրա լրջությունը, նրա էությունը»:

Հին Հայաստանում երեխաները դաստիարակվել են հիմնականում ընտանիքում, նաև աշխատանքի ընթացքում, դաստիարակչական նշանակություն են ունեցել հրապարակային հանդիսությունները, ծեսերը, մարզական խաղերը, ավանդույթները:

Ծիսական խաղերի, ծիսական գործողությունների միջոցով սանը ծանոթանում է ազգային մշակութային այլ դաշտի հետ, որտեղ միասին ներկայանում են խաղը, երգը, պարը, ծիսական գործողությունները: Այսպիսով ձևավորվում է երեխայի ազգային մտածողությունը, հարստանում աշխարհայացքը:

Գլուխ 1. Խաղային գործունեության նկարագրություն

 1.1 Խաղը, որպես նախադպրոցական տարիքի երեխայի առաջատար գործունեության ձև

 

Ինչպես նշում է Դ. Բ. Էլկոնինը, երեխան հասարակության անդամ է և հասարակությունից դուրս ապրել չի կարող: Նրա հիմնական պահանջմունքն է ապրել շրջապատող մարդկանց հետ: Երեխան շրջապատող աշխարհի հետ գտնվումէ ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված կապի մեջ: Այդ կապն իրականացվում է սյուժետադերային խաղի միջոցով: Խաղը նախադպրոցական տարիքի երեխայի գործունեության առաջատար ձևն է:

Խաղը հենց այն գործունեությունն է, որում երեխան սկզբում էմոցիոնալ, իսկ հետո ինտելեկտւալ ձևով յուրացնումէ մարդկային հարաբերությունների ողջ համակարգը:

Ըստ Էլկոնինի խաղը պատմական ծագում ունի, այն առաջ է եկել պատմական զարգացման որոշակի փուլում, , երբ դրվել է մեծերի աշխարհի և երեխայի աշխարհի բաժանման հիմքը, որի արդյունքում երեխաները դուրս են մղվել աշխատանքի պրոցեսից: Տարանջատվում է մանկական աշխարհը մեծերի աշխարհից և վերջինս երեխայի համար դառնում է իդեալ, և երեխաները իրենց խաղի մեջ այդ աշխարհը իմվոլիկ իրականություն են դարձնում: Չէ որ երեխայի մեջ կյանք մտնելու, աշխարհը ճանաչելու իրենց տեղն ունենալու ակտիվ տենդենց կա, որի հիման վրա էլ ծագում է խաղը: Ուշագրավ է նաև Պիաժեի ու Կոֆկայի «երկու աշխարհի»տեսությունը: Ըստ նրանց երեխան երկուա աշխարհ ունի՝ իրական աշխարհ (ռեալ մեծահասակների աշխարհ, ուր երեխան ներգրավվում է 6-7 տարեկանից) և խաղային աշխարհ, որը պատկանում է երեխային: Եվ քանիոր երեխայի հնարավորությունները, կարողությունները զարգացած չեն, նա այլ ելք չունի քան խաղային աշխարհում ապրելը, այն երեխայի ստեղծած երևակայական աշխարհն է,ոչռեալ, ոչ իրական,, որը, գուցե և նախապատրաստում է, օգնում է երեխային անցնելու իրական մեծերի աշխարհ:

Նախադպրոցական տարիքում առաջատարը խաղային գործունեությունն է, և ոչ թե նրա համար, որ այն առավել հաճախ է կրկնվում երեխայի զարգացման այս փուլում, հակառակը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխան օրվա ընթացքում մոտավորապես երեք ժամ է տրամադրում խաղին: Նշանակում է խնդիրը քանակական այն ձևի մեջ չէ, որ զարգացնում է խաղը նախադպրոցական տարիքում, , պարզապես խաղի զարգացմամ բ տեղի են ունենում գլխավոր փոփոխություններ երեխայի հոգեկանում և նրանում զարգանում են հիմնական այն գործընթացները, , որոնք նախապատրաստում են երեխային իր զարգացման նոր, առավել բարձր աստիճանի:

Նախադպրոցական մանկությունը երեխայի կյանքի մի մեծ հատված է: Կյանքի պայմաններն այս ընթացքում կտրուկ ընդլայնվում են: Երեխան իր համար բացահայտում է մարդկային փոխհարաբերությունների աշխարհը, գործունեության տարբեր բնագավառները և մարդկանց շփման, հաղորդակցման ֆունկցիաները:

Երեխան ընտրելով և կատարելով որոշակի դեր, ունի այդ կերպարի և նրան համապատասխան գործողությունների մտապատկերը: Խաղի պատկերացումային պլանըայնքան կարևոր է, որ առանց նրա խաղը պարզապես հնարավոր չէ: Եվ չնայած կյանքը խաղում ընթանում է ընդհանրական ձևով, այն երեխայի համար դառնում է իրական կյանք:

Դերային խաղերի նախապատրաստման կարևոր հիմք է հանդիսանում նաև երեխայի խոսքը, այն էապես զարգանում է, օգտագործում է բարդ նախադասություններ: Զարգանում են խոսքի կոմմունիկատիվ և կարգավորող ֆունկցիաները և երեխան խոսքի միջոցով ևս կարող է ազատ շփվել մեծահասակների և հասակակիցների հետ:

1.2 Խաղի տեսակները

Ընդհանուր առմամբ նախադպրոցական տարիքի երեխաների խաղերը բաժանում ենք երկու մեծ խմբի.

  1. Դերային խաղեր
  2. Կանոններով խաղեր

Վաղ մանկության և նախադպրոցական մանկության սահմանագծում ծնվում են երեխայի խաղերի առաջին տեսակները :

Սյուժետա-դերային խաղերում երեխաները վերարտադրում են անմիջապես մարդկանց, մարդկային դերերն ու հարաբերությունները: Երեխաները միմյանց, կամ տիկնիկի հետ խաղում են ինչպես իդեալական պարտնյորի հետ, որը նույնպես ունի իրդերը:

Իսկ ահա կանոններով խաղերում դերը երկրորդ պլան է մղվում և գլխավորը խաղի կանոններն են: Սովորաբար այստեղ դրանք են մրցակցային մոտիվները, անհատական կամխմբային հաջողությունը: Դրանք հիմնականում սպորտային խաղերն են, շարժախաղերը:

Խաղի ներգործությունը երեխայի հոգեկան զարգացման վրա. Խաղը նպաստում է երեխայի շփման, հաղորդակցման ունակությունների զարգացմանը: Ամենից առաջ խաղի միջոցով երեխաները սովորում են միմյանց հետ լիարժեք շփվել և հաղորդակցվել: Իհարկե կրտսեր նախադպրոցական տարիքում դեռևս չեն կարողանումիսկապես միմյանց հետ շփվել: Աստիճանաբար երեխաների միջև շփումը դառնում է առավել ինտենսիվ և արդյունավետ: Կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքում երեխաները, չնայած իրենց բնորոշ էգոցենտրիզմին, պայմանավորվում են միմյանց հետ, բաժանում դերերը:

Խաղը նպաստում է նաև կամային վարքի ձևավորմանը: Սեփական վարքի կառավարման մեխանիզմը՝ կանոններին ենթարկվելը դրվում է հենց խաղում, իսկ հետո դրսևորվում է նաև գործունեության մյուս ձևերում:

Ինքնահսկումը դրսևորվում է նախադպրոցական տարիքիվերջում, այդ պատճառով էլ սկզբում երեխային հարկավոր է արտաքին հսկում ընկերների կողմից: Երեխաները սկզբումհսկում են մեկը մյուսին, հետո՝ իրենք իրենց:

Խաղում զարգանում է նաև երեխայի պահանջմունքդրդապատճառային ոլորտը: Արդեն երեք տարեկանում երեխայիմոտ առաջ են գալիս դրդապատճառներ, որոնք դուրս են գալիս նրանց տրված անմիջական իրավիճակից և պայմանավորված են մեծերի հետ նրա հարաբերությունների զարգացմամբ:

Դերերով և հորինված սյուժեներով ծավալված խաղերը բավականին լայն հնարավորություններ են ստեղծում իմպրովիզացիաների համար, նպաստում են ստեղծագրծական երևակայության զարգացմանը:

Խաղը նպաստում է նաև կամային հիշողության զարգացմանը, հաղթահարվում է այսպես կոչված ճանաչողական էգոցենտրիզմը:

Հետևելով երեխաների խաղերին, կարելիէ մեծ ինֆորմացիա քաղել նրա հոգեվիճակի, սոցիալական հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

 

Գլուխ 2 Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական զարգացում

2.1 Ֆիզիկական դաստիարակություն

 

Ֆիզիկական դաստիարակությունըԳևորգ դիպլոմային անձնավորության համակողմանի և ներդաշնակզարգացման կարևոր բաղադրիչ է: Ֆիզիկական դաստիարակության նպատակն է ժամանակին ձևավորել երեխաների շարժողական կարողություններն ու հմտությունները, զարգացնել հետաքրքրություն՝ երեխային մատչելի շարժողական գործունեությանզանազան ձևերի նկատմամբ, դաստիարակել անձի բարոյակամային հատկանիշներ, որի իրագործման համար մանկապարտեզում լուծվում են մեկը մյուսի հետ սերտորեն կապվածհետևյալ խնդիրները.

  • Առողջության պահպանում և ամրապնդում.
  • Օրգանիզմի կոփում, ճիշտ կեցվածքի ձևավորում, հարթաթաթության կանխում.
  • Անձի բարոյակամային որակական գծերի՝ ինքնուրույնության, ակտիվության,մարդկային փոխհարաբերության կուլտուրայի դաստիարակում.
  • Ֆիզիկական որակների ձևավորում՝ ճարպկության, արագաշարժության,դիմացկունության, ուժի զարգացում, կատարելագործում.
  • Կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտություններիձևավորում. քայլքի, վազքի, ցատկի, սողանցելու, մագլցելու, նետելուունակությունների և հմտությունների մշակում.
  • Խաղային գործողությունների տարրերի ուսուցում.
  • Պարապմունքների օգտակարության, հիգիենիայի պահանջների ու գիտելիքներիձևավորում և կատարելագործում:

«Ֆիզիկական դաստիարակություն» հսկայական հասկացության տակ հասկացվում է ընդհանուր դաստիարակության հիմնական մասը՝ հանրակրթական, գիտական, կրթական դասընթացներ, որոնք ուղղված են մարդու կողմից իր ֆիզիկական արժեքների արժեորմանը։ Այլ կերպ ասած ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակն անձի ֆիզիկական կուլտուրայի ձևավորումն է, այսինքն՝ մարդու ընդհանուր մշակույթի այն կողմը, որն օգնում է գործի դնել իր բիոլոգիական և հոգեբանական հնարավորությունները։ Ֆիզիկական դաստիարակությունը, հասկանում ենք մենք դա, թե ոչ, սկսվում է հենց մարդու ծննդյան օրվանից։

Պետք է տարբերել «ֆիզկուլտուրային կրթությունը» «ֆիզիկական կրթությունից»։ Ֆիզկուլտուրային կրթությունը մասնագիտացված պարապմունքներն են հատուկ ուսումնական հաստատություններում, իսկ ֆիզիկական կրթությունը ֆիզիկական դաստիարակության նախնական էտապն է։ Ֆիզիկական դաստիարակությունը մտավոր, բարոյական, գեղագիտական և աշխատանքային դաստիարակությունների հետ ապահովում է անձի բազմակողմանի զարգացումը։ Ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը առողջացնող, զարգացնող, կրթող և դաստիարակող խնդիրների լուծման մեջ է։ Ֆիզիկական դաստիարակության առողջացման և զարգացման խնդիրների մեջ են դասվում.

  • առողջության ամրապնդումը
  • մարմնի ներդաշնակ զարգացումը և օրգանիզմի ֆիզելոգիական գործառույթները
  • ֆիզիկական և հոգեբանական որակների բազմակողմանի զարգացում
  • աշխատունակության բարձր մակարդակի ապահովում։

Մինչդպրոցականների ֆիզիկական դաստիրակությունը ամբողջ դաստիարակության համակարգում զբաղեցնում է յուրահատուկ տեղ։ Այս տարիքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մինչդպրոցականների մարմինն օժտված է շրջակա միջավայրի նկատմամբ ցածր դիմադրողականությամբ, բայց սրա հետ մեկտեղ արագ մեծացնում է իր ադապտացիոն և ֆունկցիոնալ հնարավորությունները։ Հենց մինչդպրոցական հասակում են ձևավորվում առողջությունը, ընդհանուր դիմադրողականությունը, աշխատունակությունը, բազմակողմանի ֆիզիկական զարգացումը, օրգանիզմի ֆունկցիաների բարելավումը և ակտիվության մեծացումը։ Ձևավորվում են նյարդային համակարգը, մկանային համակարգը, շնչառական ապարատը։ Ֆիզիկական դաստիարակության նպատակը համարվում է երեխաների մոտ կյանքի առողջ ապրելակերպի ձևավորումը։

Ֆիզիկական դաստիարակության հիմնական միջոցները.

  • Ֆիզիկական վարժությունները
  • Բնական ֆակտոր
  • Մերսումեր
  • Անձնական հիգիենա։

Ամբողջական ֆիզիկական դաստիարակությունը ներառում է բոլոր միջոցների միաժամանակյա օգտագործում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է ազդում մարդու օրգանիզմի վրա։

 

  • Դատիարակությունը ծիսական խաղերի միջոցով

 

Հին Հայաստանում երեխաները դաստիարակվել են հիմնականում ընտանիքում, նաև աշխատանքի ընթացքում, դաստիարակչական նշանակություն են ունեցել հրապարակային հանդիսությունները, ծեսերը, մարզական խաղերը, ավանդույթները: Հելլինիզմի շրջանում բացվել են աշխարհիկ ու պետական դպրոցներ, որտեղ երեխաներն ստացել են մտավոր և ռազմաֆիզիկական դաստիարակություն:

Ծիսական խաղերի, ծիսական գործողությունների միջոցով սանը ծանոթանում է ազգային մշակութային այլ դաշտի հետ, որտեղ միասին ներկայանում են խաղը, երգը, պարը, ծիսական գործողությունները: Օրինակ իրականացրել ենք հետևյալ ծեսերը և ծիսական խաղերը.

Դեռ հնագույն ժամանակներից հայերն իրենց ու իրենց երեխաների զվարճանալու ու նաև մարզվելու համար կազմակերպել են բազմազան խաղեր: Այդ խաղերից շատերը զարգացրել են մանուկների ֆիզիկական ուժը, նշանառությունը, ճարպկությունը, արագ կողմնորոշվելու ու որոշում ընդունելու կարողությունը: Հետաքրքիր է, որ նաև հին Հայաստանում տղաները և աղջիկները խաղում էին միասին. այսինքն տարանջատում չկար:

Հայ ժողովրդական խաղերի շարքում առանձին տեղ են գրավում գոտեմարտերը՝ գյուլաշ, կոխ, քյուշտիկ, ուջա, յարխուշտա և այլն: Այս բոլոր խաղերը որոշ չափով նման են ժամանակակից ըմբշամարտին: Գոտեմարտերը տարածված են եղել թե Արևելյան Հայստանում, թե Արևմտյանում: Ուշագրավ է, որ այսօր Թուրքիայոոմ ըմբշամարտը ներկայացվում է որպես ազգային մարզաձև և համարվում է միջին ասիական ժառանգություն։ Նույն այս մարզաձևի հետ են կապված թրքական բազմաթիվ առասպելներ։ Սակայն այս մարզաձևը շատ տարածված էր նաև հայաբնակ գյուղերում և քաղաքներում, օրինակ` Խարբերդում, և հնարավոր է, որ թուրքերը նաև սա են մեզնից գողացել: Ըմբշամարտի նշանակությունը հայկական Հին Հայկական Խաղեր 2 հասարակության մեջ ցույց տալու համար բերենք մի օրինակ: Արևմտյան Հայստանի հայաբնակ գյուղերի աղաները իրենց միջև մրցակցությունը հարթելու համար մենամարտ էին կազմակերպում էին երկու տարբեր գյուղերի լավագույն ըմբիշների միջև և միշտ երկու ըմբիշներն էլ հայեր էին լինում։ Ըմբշամարտը տեղի էր ունենում հոծ բազմության, քիւրտ աղաների և ոստիկանների ներկայությամբ։ Գոտեմարտերից հետաքրքիր է հարսանեկան կոխը: Հնում փեսայի տուն հասնելուն պես տղայի ծնողները կեղծ կոխ են բռնել: Գոտեմարտի նպատակն այն էր, որ կինը տապալեր ամուսնուն ու հպատակություն պահանջեր, իսկ ամուսինն էլ պարտավոր էր հնազանդվել: Իսկ ռազմական խաղերից է, օրինակ «Յոթ քար»-ը, որը մենք այսօր խաղալու ենք: Յոթ քար երեխաները խաղացել են թշնամու կոտրված վահանների կտորներով և նրանց նպատակն է եղել՝ անպայման կառուցել քանդված յոթ քարերը՝ այսինքն, ամրոցը և թշնամուն քշել սեփական տարածքից: (Խաղի կանոնները մանրամասն կբացատրենք խաղալու ընթացում:) Կան նաև մի շարք խաղեր, որոնք սովետական տարիներին են դարձել բոլորիս շատ հարազատ: Օրինակ բոլորս գիտենք Գործնագործ կամ Բադերի որսորդ խաղը: Հետաքրքիր է, որ այս խաղի ամենատարածված անունը Գործնագործն է և այն ոչ թե հայերեն է, այլ ռուսերեն և ճիշտ ձևն է “Город за город”, որը թարգմանաբար նշանակում է «քաղաքը քաղաքի համար»: Սիրված խաղ էր նաև Աղջիկ փախցնոցին: Կարծում եմ շատերտ եք ձեր բակերում խաղացել այս խաղը: Աղջիկ փախցնոցին ցույց էր տալիս, թե բակում ով ում է հավանում, ու կային աղջիկներ ու տղաներ, ում զոռով էին ընտրում:

Այսպիսով ծիսական խաղերը ուսումնասիրելով կարելի է վերջիններս դասել դիդակտիկ խաղերի շարքին, որոնց բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

  • Դիդակտիկ խաղերն ունեն ուսուցանող հստակ նպատակ և խնդիրներ
  • Դիդակտիկ խաղերը զարգացնող և դաստիարակող բնույթի են, ուսուցման խնդիրների հետ միատեղ լուծվում են երեխայի դաստիարակության և զարգացման խնդիրները
  • Դիդակտիկ խաղերը նպատակաուղղված և կազմակերպված բնույթի են, ինչը հնարավորություն է տալիս պլանավորելու խաղային ուսուցման գործընթացը
  • Խաղային ուսուցման արդյունքները ենթակա են գնահատման և վերահսկման
  • Դիդակտիկ խաղերը նախադպրոցականի համար աշխարհճանաչման միջոց են:

 

Եզրակացություն

 

Այսպիսով, ուսումնասիրելով գիտական գրականություն և իրականացնելով գործնական աշխատանքներ, եկանք հետևյալ եզրակացությունների.

  • Ըստ Էլկոնինի խաղը պատմական ծագում ունի, այն առաջ է եկել պատմական զարգացման որոշակի փուլում, , երբ դրվել է մեծերի աշխարհի և երեխայի աշխարհի բաժանման հիմքը, որի արդյունքում երեխաները դուրս են մղվել աշխատանքի պրոցեսից: Խաղը հենց այն գործունեությունն է, որում երեխան սկզբում էմոցիոնալ, իսկ հետո ինտելեկտւալ ձևով յուրացնումէ մարդկային հարաբերությունների ողջ համակարգը:
  • Խաղը նպաստում է երեխայի շփման, հաղորդակցման ունակությունների զարգացմանը, կամային վարքի ձևավորմանը, ինքնահսկման, ստեղծագործական երևակայության, պահանջմունքադրդապատճառային ոլորտի ձևավորմանը, կամային հիշողության զարգացմանը:
  • Ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը առողջացնող, զարգացնող, կրթող և դաստիարակող խնդիրների լուծման մեջ է։
  • Ծիսական խաղերը և ծիսական գործողությունները նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցման և դաստիարակության յուրահատուկ մի միջոց են, որոնք նպաստում են անձի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը, ձևավորոջմ էթնիակական մտածողություն և հարստացնում երեխայի աշխարհայացքը:
  • Ծիսական խաղերի, ծիսական գործողությունների միջոցով սանը ծանոթանում է ազգային մշակութային այլ դաշտի հետ, որտեղ միասին ներկայանում են խաղը, երգը, պարը, ծիսական գործողությունները:

 

Օգտագործված գրականության ցանկ

 

 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s