Որտեղ սեբաստացի՝ այնտեղ հաղթանակ․ մրցաշարի ամփոփում

Դեկտեմբերի 24-ին միջազգային մրցումների եզրափակիչ փուլն էր, որին մասնակցեցին Հայաստանի թիմի բոլոր մարզիկները (ըստ նախորդ օրվա ստուգարքային բարձր արդյունքների բոլորս անցանք եզրափակիչ փուլ)։
Երեք երկրների մարզիկները՝ ըստ ծրագրի, պետք է կրակեին հետևյալ երեք ձևերում.
1. Անհատական (աղջիկներ, տղաներ, մեծեր (20-ից բարձր), փոքրեր(մինչև 20 տարեկան))
2. Միքս՝ համատեղ՝ աղջիկ և տղա (կրակում են յուրաքանչյուր երկրից կազմված զույգեր)
3. Թիմային (3 հոգուց կազմված)
Մեր մարզիկները ինչպես միշտ աչքի ընկան բարձր արդյունքներով և զբաղեցրին պատվավոր տեղեր։
Իսկ որտեղ կա հաղթանակ այնտեղ կան անկասկած սեբաստացիներ։
Ես այս մրցաշարում անհատական պայքարում զբաղեցրի 3-րդ տեղը՝ ստացա բրոնզե մեդալ և գավաթ, իսկ թիմային պայքարում 2-րդ տեղը՝ արծաթե մեդալ և գավաթ։
Անհատական մեծերի և փոքրերի պայքարում առաջին տեղ զբաղեցնող մարզիկները նույնպես մեր տղաներն էին։
Հայաստանի աղջիկների թիմը կազմված էր 2 հոգուց, որից մի հոգին կրկին սեբաստացի ուսուցիչ էր՝ Արաքս Հովհաննիսյանը, ով ընդամենը երեք ամիս է, որ զբաղվում է նետաձգությամբ, բայց կարողացավ ստանալ միջազգային մրցման մասնակցության անցագիր։ Անհատական աղջիկների պայքարում Արաքսը 15 հոգու մեջ զբաղեցրեց 4-րդ տեղը, աղջիկների թիմային պաքարում՝ մի հոգու պակասի պատճառով կազմվեց ինտերնացիոնալ թիմ՝ մեր աղջիկներին միացավ ևս մի աղջիկ Թուրքիայի թիմից։ Առաջին Փուլում նրանք պայքարեցին Վրաստանի թիմի հետ և 6-0 հաշվով հաղթեցին։ Երկրորդ շրջանում պայքարում էին 3-րդ տեղի համար՝ Թուրքիայի թիմի դեմ, սակայն պարտվեցին և զբաղեցրին 4-րդ տեղը՝ 7 թիմերի մեջ։
Այսպիսով մենք մեզ հետ հայաստան ենք բերում 4 գավաթ եվ 6 մեդալ։

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s